Սեպտեմբերի 19-23-ին հանրապետության սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +5 +10, ցերեկը` +22 +27, ցածրադիր մասերում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +28 +32, Լոռիում` գիշերը՝ +7 +12, ցերեկը` +22 +27, Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +12 +17, ցերեկը՝ +30 +32, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +28 +32, նախալեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21+ 25 և Արցախում գիշերը` +10 +15, ցերեկը` +22 +27 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 4 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-80 տոկոսի սահմաններում:
Երևանում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը` +16 +18, ցերեկը` +30 +32, երեկոյան կողմ` +28 +30 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ